Անցած գիշեր ժամեր շարունակ տուրիստական ընկերությունների շատ աշխատակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ, ԶԼՄ ներկայացուցիչներ անցկացրել են Flightradar կայքին հետևելով։
Բանն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել Վիեննա-Երևան, Անթալիա-Երևան, Հռոմ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների օդանավերը։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում։
Ի վերջո, բոլոր ինքնաթիռներն էլ կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել, հայտնում են լրատվամիջոցները։
Օդանավակայանը պատճառների մասին դեռ պաշտոնական տեղեկություն չի տարածել, ենթադրվում է՝ պատճառը եղանակային պայմաններն էին։







Բաց մի թողեք
Մաhացու վրաերթ՝ Արարատում, «MAN» բեռնատարը ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնի
Նույնականացման քարտ ստանալը փորձություն է դարձել ՀՀ քաղաքացիների համար
Բանակը բարդ համակարգ է, ծառայությունը դժվար է, սթրեսային. ինքնասպանությունների աճող թիվը