Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) տուգանել է Վրաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին՝ Դորտմունդի մարզադաշտում երկրպագուների ծեծկռտուքի պատճառով։
Վրաստանի ֆեդերացիան տուգանվել է 30 հազար եվրոյով, Թուրքիայինը՝ 25 հազար եվրոյով։
Հիշեցնենք, որ Վրաստան-Թուրքիա հանդիպումը կայացել է հունիսի 18-ին, այն ավարտվել է Թուրքիայի հավաքականի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Հանդիպման մեկնարկից քիչ առաջ տրիբունաներում կոնֆլիկտ է տեղի ունեցել երկրպագուների միջև։
Ֆեդերացիաների նկատմամբ սահմանված տուգանքների ընդհանուր գումարը հասնում է 1,3 միլիոն եվրոյի։ Խմբային փուլում ներկայացված 24 ֆեդերացիաներից միայն Սլովակիայի ու Իսպանիայի նկատմամբ չեն սահմանվել տուգանքներ։







Բաց մի թողեք
Ռուսական բանակը շրջափակման մեջ է, հայտնել է Զելենսկին
Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է Երրորդ Համաշխարհային պատերազմ սկսվել
Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը անօդաչուների հուժկու ռմբակոծությունների տակ են