Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից: Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը:
«Ազատությանը» տեղեկությունը փոխանցել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները։
Ըստ նույն աղբյուրների՝ «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի 17-ին անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։
Ավելի վաղ՝ ապրիլին, Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա՝ պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։
Ըստ «Ազատության» աղբյուրների՝ Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։






Բաց մի թողեք
Cloudflare-ի խափանումը խախտել է աշխարհի բազմաթիվ կայքերի աշխատանքը, այդ թվում՝ Հայաստանում
Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշը գնահատվել է 5 մլրդ դոլար. Լուսանկար
Պետությունը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի հետ կբանակցի սեփականության իրավունքի փոխանցման հարցի շուրջ