Հուլիսի 6-ին դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկոթյուններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ունեցել:
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են արնանման հետքեր և դանակ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր: Մինչ ոստիկանների ու պարեկների՝ դեպքի վայր ժամանելը, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկնաններն ու պարեկները տեղում պարզել են, որ քաղաքացին նշված հասցեից է տեղափոխվել հիվանդանոց և նա Նոր Հաճնի բնակիչ 64-ամյա Վահան Հ.-ն է: Նոր Հաճն քաղաքի վարչական տարածքում հայտնաբերվել է կասկածյալը:
Նա բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վրաչություն:
Աղբյուրի տեղեկություններով, կասկածյալը Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա Հարություն Դ.-ն է, ով հաշվառված է «ԱրՄեդ» հոգեբուժական և նարկոլոգիական ռեգիստրում:

Բաց մի թողեք
Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան
Եվս մեկ հաշտության համաձայնություն. շուրջ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը
Քաղաքացին փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ 1 անձ ձերբակալվել է․ Տեսանյութ