«Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ հայտնեց, թե բացահայտել է Երեւանի քաղաքապետանի ենթակայությամբ գործող մի շարք հիմնարկների աշխատակիցների մասնակցությամբ կաշառք տալու եւ ստանալու դեպքեր, 10 անձ ձերբակալվել է։
«Հրապարակ» թերթը գրում է. Կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խոսքը 100-5000 դոլար գումարի մասին է։ Մեր տեղեկություններով, այս ձերբակալությունները բուռն վրդովմունք են առաջացրել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ստորին էշելոններում:
Այստեղ վրդովված են, որ քաղաքապետարանի ամենաբարձր օղակներում հարյուրապատիկ ավելի մեծ գումարներ են վերցնում շինթույլտվությունների, ավարտական ակտերի եւ տարբեր այլ գործարքների համար, մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկել է մանր ձկների հետեւից։


Բաց մի թողեք
Ավինյան – Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ
Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին
Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ ՔՊ-ում նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել