Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են երկրի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից:
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ «Գյոյթեփե» սահմանապահ ջոկատի տեղամասում մի խումբ անձինք փորձել են ապօրինի հատել սահմանը Իրանի կողմից։ Սահմանապահները պահանջել են կանգ առնել և նախազգուշական կրակոցներ են արձակել։ Խախտողներից մեկը պատասխան կրակ է բացել, ինչից հետո վնասազերծվել է։
Իրանական կողմը տեղեկացվել է միջադեպի մասին։ Հարուցվել է քրեական գործ, քննությունն իրականացնում են Պետական սահմանապահ ծառայությունը և Ռազմական դատախազությունը։


Բաց մի թողեք
Թրամփն Իրանի հետ պատերազմի հարցում «քավության նոխազներ» է փնտրում․ The Atlantic
Վարչապետ Բարտ դե Վեվերը հրաժարական է ներկայացրել Բելգիայի արքա Ֆիլիպին. Լուսանկար
Սյունիք, Մեղրի՝ ԹՐԻՓՓ-ի համար «նախատեսված տարածքներ» ենք տալիս «հարևանին»