Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում դի կա։
Տեղում ոստիկանները պարզել են, որ նշված գյուղի բնակիչ 34-ամյա Խ. Կ.-ն իրենց տանը՝ նկուղում, հակի պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։






Բաց մի թողեք
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ Լուսանկար
Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բանկերից մեկում հրդեհ է բռնկվել, տուժած կա. Լուսանկար