Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի համար) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են,կ որ լրացուցիչ մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված երկու միասնական քննությունից դիմորդն ունի դրական միավորներ՝ 7,5 և բարձր:
Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին՝ ժամը 18:00-ին:
Թափուր տեղերի ցանկը հասանելի է dimord.am-ում: Մրցույթի ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին: Հիմնական փուլի մրցույթով արդեն ընդունված դիմորդները լրացուցիչ մրցույթին մասնակցել չեն կարող։
Թափուր տեղերի մրցույթի արդյունքների հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 30-ն է:

Բաց մի թողեք
Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի մոտ
Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում
Գառնահովիտի դպրոցի տնօրենը կյանքին վերջ է տվել. պատճառը համայնքում անհայտ է