Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում:
«Հրապարակ» թերթը գրել է․ Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում կորպուսում` ազատում է պաշտոնյաների, ոմանց փոխատեղում է անում, իր «լյուբիմչիկներին» է առաջին պլան մղում:
Արդյունքում արդեն հասցրել է փչացնել հարաբերությունները կորպուսի նախկին հրամանատար Արմեն Գյոզալյանի հետ, որը ներկայում ՊՆ վերահսկողական վարչության պետի տեղակալն է: Ասում են՝ նոր կորպուսի ղեկավարի կադրային քաղաքականությունը միտված է Գյոզալյանի աչքն ու ականջները «քոքահան անելուն», իսկ դրանք ամենուր են համակարգում։
Պողոսյանի գործելաոճը, սակայն, խուճապի է մատնել բոլորին: Մարդիկ սկսել են վերեւներին բողոքել, թե նախկին վերադասի հետ այս մրցակցության հետեւանքով իրարանցում է առաջացել, շատերը մտահոգված են, որ կադրային մսաղացն իրենց էլ կհասնի, եթե նորաթուխ հրամանատարի դեմն առնող չլինի։


Բաց մի թողեք
Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. Լուսանկար
Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար
ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը