«Արևմտյան Ադրբեջանի համայնք» հակահայկական և արհեստածին կազմակերպությունը, որը ստեղծվել է, հովանավորվում և գործում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և անձամբ այդ երկրի բռնապետ Իլհամ Ալիևի անմիջական ցուցումներով, նոր հայտարարությամբ է հանդես եկել։
Այդ կազմակերպության հաղորդագրության մեջ, ինչպես փոխանցում են տեղի ԶԼՄ-ները, նշվում է, որ իրենց կողմից «ստեղծել է աշխատանքային խումբ՝ ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրում, Դերելեյզում (Վայոց ձոր, Դալարագյազ – խմբ․) և «Գոյչա» լճի (հայկական ու Հայաստանի Սևանա լիճը – խմբ․) ավազանում գտնվող ալբանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար»։
Ըստ խեղագիր ու զառանցագին հաղորդագրության, «խումբը ստեղծվել է եկեղեցիների, մատուռների, խաչքարերի և վանքերի պատմությունը, դրանց ճարտարապետական և վիմագրական առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց վերագրումը՝ արխիվային փաստաթղթերի և այլ առաջնային աղբյուրների վրա հիմնված գիտական մեթոդներով ուսումնասիրելու համար։
«2026 թվականի սեպտեմբերին Գանձասարի վանական համալիր օտարերկրյա դիվանագետների այցը ցույց տվեց, որ մշակութային ժառանգությունը դարձել է դիվանագիտական խնդիր: «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը իր ժառանգության անբաժանելի մասն է համարում այն տարածքի, որտեղ այժմ գտնվում է այժմյան Հայաստանը, այդ թվում՝ Կովկասյան Ալբանիայի միջնադարյան հուշարձանները»,-ասվում է հարևան երկրի հակահայկական հերթական թիրախավորված հոդվածում։

Բաց մի թողեք
Ադրբեջանցիները հիմա էլ Սանահինի տաճարն են պահանջում
Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունից հետո փորձում են խմբագրել խոսքը
Ռուսաստանի գաղտնի ծրագիրը՝ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրությունը գերհզորացնելու համար