27/12/2024

Բաքուն միջազգային ասպարեզում սպառնում է մեր երկրին և վարկաբեկում ժողովրդավարությունը. Ֆրանսիայի Սենատ

Ֆրանսիայի Սենատի՝ Օտարերկրյա ազդեցության ուսումնասիրման հանձնաժողովը զեկույց է ներկայացրել՝ ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով նաև Բաքվից հնչող մեղադրանքներին:

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը նոր վտանգավոր տարրեր է բերում միջազգային ասպարեզ, որը սպառնում է Ֆրանսիային և վարկաբեկում երկրի ժողովրդավարությունը։

«Հայաստանին Փարիզի աջակցությունից հետո Ադրբեջանը սկսեց ակտիվ թշնամանք դրսևորել: Դա արտահայտվում է Ֆրանսիայի ներքին գործերին միջամտելու փորձերով։ Ֆրանսիացի նախարարները նշել են Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում աննախադեպ ճգնաժամը»,- ասված է փաստաթղթում։

Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստանի աջակցությամբ և ոչ պետական կառույցների միջոցով գործողություններ է իրականացնում Ֆրանսիայի դեմ և այդ գործողությունները տարածվում են նաև ֆրանսիական անդրծովյան տարածքների վրա:

Բացի այդ, ըստ փաստաթղթի, Բաքուն նաև ապատեղեկատվական արշավ է կազմակերպել Օլիմպիական խաղերի դեմ։