Ռուսական Կուրսկի շրջանի տարածքում ուկրաինական ներխուժող զորքերի հետ մարտերը շարունակվում են արդեն չորրորդ օրը։
Mash-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրն Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է Օկտյաբրսկոյե գյուղի 48-ամյա մի բնակչի, ով նկարահանում էր ուկրաինական հարվածների հետևանքները։
Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ տեղի բնակչի նկարահանած տեսանյութը հրապարակվել է ուկրաինական Telegram ալիքներից մեկում։ Հարցաքննության ժամանակ կալանավորը հայտարարել է, որ իբր կատարել է հանձնարարություն, և դրա իրականացման համար իրեն խոստացել են գումար և «ՆԱՏՕ-ի երկրներից մեկի քաղաքացիություն»։
Mash-ի տեղեկություններով՝ որոշվում է «լրտեսություն» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը, որը նախատեսում է մինչև ցմահ ազատազրկում։
Բաց մի թողեք
«Ստի դետեկտորով» ստուգել են աշխատակիցներին
Ռուսաստանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8,7 մագնիտուդ. կան տուժածներ
Չգիտեմ՝ կազդի՞ Ռուսաստանի վրա, բայց տալիս եմ 10 օր՝ սկսած այսօրվանից. Թրամփը կրկին վերջնաժամկետ է սահմանել