Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ԲՈԼՈՐ կետերը ոտնահարված են, ավելին՝ Արցախը ենթարկվել է էթնիկ զտման:
Էթնիկ զտումը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղարար առաքելության ներկայության պայմաններում: Չեմ ասում, որ մեր աղետալի պարտության մեղավորը Ռուսաստանն է:
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հերթական հայտարարությունը Արաքսի ափով Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն հաստատելու շուրջ՝ ռուսական վերահսկողության տակ, նշանակում է հետևյալը.
Ռուսաստանը Ադրբեջանին կանաչ լույս է տալիս Հայաստանի վրա նոր հարձակում գործելու համար:
Չեմ ասում, որ վաղը Ադրբեջանը պատերազմ է սկսելու:
Չպետք է նեղվել և նեղանալ Լավրովի խոսքերից, նա գերտերության արտգործնախարար է, որի շահերը այսօր համընկնում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Պետք է կառուցել արտաքին քաղաքականություն՝ հրաժարվելով արատավոր և պարզունակ ՀԱՎԵՐԺ ԲԱՐԵԿԱՄ, ՀԱՎԵՐԺ ԹՇՆԱՄԻ փակ շղթայից:
Խոսքը Ռուսաստանի հետ թշնամանալու մասին չէ: Հակառակը, պետք է փորձել ճիշտ աշխատել Ռուսաստանի հետ:
Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և մյուս երրորդ երկրների հետ դիվանագիտության հիմքում պետք է դնել ՍԱՌԸ ԻՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»:
Բաց մի թողեք
Ու մի ասա, էդ ․․․ պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են․ Խամոյանն ընթերցեց Սիրունյանի ՖԲ ստատուսները
Նորմատիվներ սահմանեք, որ ամեն շենքի վրա չգրեն հիվանդանոց. Սուքիասյան
Դուրս գալ պարզունակ ու կարճատես պոզիտիվիզմի թակարդից ու պրագմատիկորեն հաշվարկել բոլոր քայլերը՝ ամենաերկար կտրվածքով. Հովհաննիսյան