Այսօր՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 09:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Էրիկ Դ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 38-ամյա Արինե Վ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախոսւտի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերեատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել