22/11/2024

Ֆրանսիայում ձերբակալվել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը

Ֆրանսիայում ձերբակալվել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը:

Այս մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները:

Դեպքը տեղի է ունեցել Փարիզի օդանավակայանում, երբ նա դուրս է եկել իր անձնական ինքնաթիռից: Ֆրանսիական լրատվամիջոցների աղբյուրների փոխանցմամբ՝ Դուրովին հնարավոր է միանգամից մի քանի մեղադրանք ներկայացվի:

Նա կարող է մեղադրվել ահաբեկչության, խարդախության, փողերի լվացման, երեխաների դեմ հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, քանի որ, ըստ քննիչների, հանցագործությունների հեղինակները «Տելեգրամ»-ն օգտագործել են այդ նպատակների համար։ Եթե Պավել Դուրովը մեղավոր ճանաչվի բոլոր կետերով, նրան կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում:

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը «#FreePavel» հեշթեգի միջոցով աջակցել է կոչ է արել ազատ արձակել նախօրեին Փարիզում ձերբակալված «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին:

«#FreePavel»-ը գրել է նա X-ի իր միկրոբլոկում։