Գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 27-ամյա Արման Զ․-ն և հայտնել, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 02։00-ից մինչև ժամը 05։00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Կարապետ Ուլնեցու փողոցի 76 հասցեի բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի թափարգելը՝ իր բաղկացուցիչ մասերով, երկու լուսարձակները և հակամառախուղային երկու լուսարձակներ` պատճառելով 1,5 մլն դրամի վնաս:
Տեղում ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված գողությունը կատարելու կասկածանքով Կարապետ Ուլնեցու փողոցի 74 շենքի մոտից ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացրել Երևանի բնակիչներ 34-ամյա Արման Ս․-ին, 27-ամյա Աշոտ Հ․-ին՝ իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, որի սրահում հայտնաբերվել է գողոնը:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Արման Ս․-ի և Աշոտ Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արման Զ․-ն «ԴԻ ՋԻ ՔԵՅ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է։

Բաց մի թողեք
Պարզվել է Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը․ մանրամասներ
Զինված միջադեպի մասնակիցները «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի մտերիմներն են
Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, Մեկ հոգի վիրահատարանում մահացավ, երեքը վիրահատվում են` 30-35 տարեկան են