Օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում բանտի աշխատակիցները նկատել են, որ խցում պահվող դատապարտյալ 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կնյազյանը ցմահ դատապարտյալ է եղել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին Նուբարաշեն ՔԿ հիմնարկում մահացել է հոկտեմբերի 27-ին մեր պետության դեմ Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության մասնակիցներից Աշոտ Կնյազյանը, ով 20 տարի հետո մի քանի անգամ դիմել էր ներման խնդրանքով, վերջինը՝ այս տարվա հունիսին, սակայն, դատարանը մերժել էր։
Քրեակատարողական ծառայությունը հաստատել է ArmLur.am-ի հասած լուրը։
Քիչ անց այլ մանրամասներ եւս կհայտնենք։






Բաց մի թողեք
#Ուղիղ․ ՀԾԿՀ նիստ, որտեղ ցանկանում են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից․ Տեսանյութ
ԱԺ դահլիճում պատգամավորների դիմաց դրված շշերը հավաքել են, միայն Փաշինյանին բաժակով ջուր են մատակարարում
Եվրոպայի 46 երկրների փաստաբանական պալատները դիմել են Նիկոլ Փաշինյանին