23/10/2024

Ռուս դիտորդները «հիացած են» Ադրբեջանի ընտրություններից

ԱՊՀ դիտորդներն այցելել են Ադրբեջանի 145 ընտրատեղամասեր։ Ռուս դիտորդները «հիացած են» Ադրբեջանի ընտրություններից, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

ԱՊՀ դիտորդները՝ մոնիտորինգի խմբի համակարգող, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Յացկինի գլխավորությամբ, ամփոփիչ նիստ են անցկացրել, որի ընթացքում կիսվել են դիտարկման վերաբերյալ տեղեկություններով։

«Հիմնական եզրակացությունը, որ անում է ԱՊՀ ՄԽՎ-ն. մոնիտորինգի հիման վրա մենք եկանք այն եզրակացության, որ առաջին անգամ Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական սկզբունքներին, ընտրական օրենսդրությանը և երկրի Սահմանադրությանը»,- ասել է Յացկինը։

Ըստ այդմ, նշվել է ընտրական հանձնաժողովների անդամների նախապատրաստման, քվեարկության կազմակերպման, տեսահսկման, փաստաթղթերի ստուգման համակարգի «բարձր մակարդակը»։