Սեպտեմբերի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 17-ամյա Գագիկ Ե․-ն և հայտնել, որ Ձորափի փողոց 40 հասցեում գործող «Ամառե» ռեստորանի հետնամասում գտնվող այգում իրեն են մոտեցել ոստիկանության երկու ծառայողներ, ներկայացել Արսեն և Կարեն անուններով և ասել, որ հասարակական վայրում համբուրվելու համար պետք է իրենց տեղափոխեն բաժին կամ կարող են վճարել 50 հազար դրամ և չեն տեղափոխվի ու չեն հաշվառվի, նշել է, որ ոստիկանները վերցրել են գումարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից կատարված հեռախոսազանգի ընթացքում Գագիկ Ե․-ն հրաժարվել է ներկայանալ ոստիկանության Կենտրոնական բաժին և հաղորդում ներկայացնել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Ներխուժել են Անի Սամսոնյանի աշխատասենյակ
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է, որտեղ նա կանցկացնի անազատության մեջ
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել