Հակակոռուպցիոն դատարանում երեկ՝ սեպտեմբերի 16-ին, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանող կողմից դատական նիստին ներկայացել էր միայն Գագիկ Բադալյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։ Նա առարկեց նիստի տեսանկարահանման ու լուսանկարահանման դեմ։
Նշենք, որ պատասխանող Միհրան Պողոսյանի և մյուս պատասխանողների ներկայացուցիչները ներկայացրել են համապատասխան դիմում՝ այս գործով այլևս վերջններիս ներկայացուցչությունը չիրականացնելու վերաբերյալ։
Փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ պատրաստվում են ստանձնել այն բոլոր անձանց ներկայացուցչությունը, որոնցից փաստաբանները դիմումներով հրաժարվել են, նա նշեց, որ դեռևս չեն ստացել ստորագրված լիազորագիրը․ «Հաշվի առնելով, որ ծանուցման խնդիր կա, ես դեմ չեմ, որպեսզի դատական նիստն էս հիմքով հետաձգվի, միաժամանակ հայտնում եմ, որ ես ինչպես նախորդ անգամ խոստացել էի, հայցային վաղեմության մասով հոդվածների սահմանադրականության հարցի քննարկման համար միջնորդություն եմ ներկայացնելու դատարան»։
Բաց մի թողեք
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը. Տեսանյութ
«Դիшկդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Մասիս համայնքում