ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԱԱԾ-ի բացահայտումը երևի թե փոքր ինչ կխաթարի «թեժ աշնան» հետ կապված ոմանց սպասելիքները։
Ի դեպ, այս տեռորիստների գաղափարական հայրերը, հորեղբայրներն ու հորաքույրերը պարբերաբար խոսում են վարչապետի ու պետական մարմինների անվտանգությունն ապահովող ապարատի մեծ լինելուց, ծախսատար լինելուց, անհամաչափ լինելուց։
220 հազար ռուբլու դիմաց Ռոստովում զինված հեղաշրջման նախապատրաստվողներն էլ երևի դասամիջոցներին լսում էին իրենց գաղափարական ծնողների ելույթները ու լայքեր դնում։
Հ.Գ. Հետաքրքիր է՝ գաղափարական ծնողները ռուբլու կուրսով որքա՞ն են ստանում։ Գոնե 300 հազար հասնո՞ւմ է։
ԱԱԾ-ն հերթական անգամ բարձր մակարդակի աշխատանք է կատարել։

Բաց մի թողեք
Մխիթար Հարությունյան․ Շատ կարևոր է մեծ թվով ընտրողների մասնակցությունը ․․․ Տեսանյութ
Ստիպում են 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել
Պահանջում եմ` Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից