Հարիւրաւոր տարիներ ստորացւած և հարստահարւած գոյամարտից յետոյ ունեցանք անկախութիւն: Ահաւոր կոտորածների և օտարի լծի տակ ստրուկաբար գոյատևելուց յետոյ եկավ «փրկարար» ռուսը ու նւիրեց 70 տարի Համայնաւար Խորհրդային «հանգիստ կեանք»:
Կառուցեց օպերայ, ատոմակայան, մշակույթաին կառոյցներ, մէթրօ, աշխատանք գործարաններում` ի փառս ԽՍՍՀ-ի փարքի և այլն: Այս բոլոր բարիքների համար ազգովին վճարեցինք շատ թանգ ԳԻՆ…
1930 թվակաների Ստալինեան դաժան վարչակազմի զոհ դարձավ հայազգի սերուցքը: Տաղանդներ, որ հպարտութիւն կըհանդիսանային որևէ այլ ազգի համար, աքսորւեցին Սիբիր կամ տեղում գնդակահարւեցին: Հայ ազգը կորցրեց աչքառու տաղանդաւոր անմեղ մտաւորականներ, գրողներ, դասատուներ, գիտնականներ, գեղանկարիչներ, հանրային գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ, բժիշկներ և այլն: Սրանց շարքում էին Գուրգեն Մահարին, Խաչիկ Դաշտենց, Ակսել Բակունց, Զապել Եսաեան և այլք:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հազարաւոր հայեր տարբեր երկրներից խանդավար հայրենադարձւեցին Հայրէնիքը շենացնելու, սակայն աքսորւեցին Սիբիր:
Այս բոլորի մասին ես հրատարակել եմ ընդարձակ վաւերական մի գիրք «ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՍՏԱԼԻՆԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ». 2010 թ. Հայաստանում:
Վերոյիշեալ արհավիրքից առաջ, ամենամեծ հարվածն էր մեր Հայրենիքի անկախութեան կորուստը 1920 թ. Բոլշևիկեան Խորհրդային բռնապետական կարգերի հաստատումը Հայաստանում:
Կոմունիստական կարգախօսքը սոցիալական բարիք սփռելու փոխարէն, կայսրութիւն հիմնեց, նվաճելով 15 անկախ պետութիւններ, բռնի ուժով պահել համատարած մէկ կարմիր դրօշի տակ ԴԺՈԽԱԻՆ ԵՐԿԱԹԷ ՎԱՐԱԳՈՅՐԻ հետև:
Վերջերս նախքին ՍՏՐԿԱՊԷՏԸ` «Ռուսաստանը» վիրավորւել է Հայաստանում գրւած դասագրքերի բովանդակութիւնից:
Եւ Յանկարծ… կարմիր լոյս մը վառեցաւ Մոսկեւայէն: Ռուսերը անճիշտ նկատեցին գործածուած բառ մը, այն’ որ ռուսերու դէպի Կովկաս տարածման օրերուն, 1828ին, Հայաստան «բռնակցուած է» ռուսական կայսրութեանս:
Խնդիրն այն է որ որոշ «ուժեր» հրամայում են պատմութիւնը փոխել, և մի այլ «ուժեր» հրամայում են փոխել մեր Սահմանադրութիւնը: Պարզ է, որ մենք «ինքնիշխան» ենք միայն խօսքով, ոչ թէ գործով: Որքա՞ն ենք ենթարկւելու օտար «ուժերին»:
Ի՞նչ է պատահած մեր ինքնաճանաչումին: Ինչո՞ւ ենք դարձել այս աստիճանի անողնաշար: Ե՞րբ ենք դրսեւորելու մեր կամքը: Չի կարելի երկար պահել մի ամբողջ ժողովուրդ ՎԱԽԻ սպառնալիքի ներքո: Հայ ազգի բնածին ամուր հոգին ծառանալու է այսքան թուլամորթութեան դէմ: Անկարելին կարելի է դարձնել կարելի: Դեռ չենք կորցրած մեր ազգային արժէքների կարևորութիւնը:
Հայոց պատմութիւնը գրել է Մ.ԽՈՐԵՆԱՑԻՆ, որ շատ աւելին գիտեր, քան թէ մեր այս օրերի տկարամիտ, թափթպուկները…:
Երևում է, որ կորցրած ենք մեր հաւասարակշռութիւնը «բացառութեամբ Վարչապէտի հեծանիվի վրայ մնալու ՀԱՒԱՍԱՐԱԿՇՌՈՒԹԻՒՆԻՑ…»:
Արմինէ Կ. Կունդակջեան
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան