Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է:
Գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել է բնականոն աշխատանքը:
Վիճաբանության երեք մասնակիցն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:






Բաց մի թողեք
Սյունիքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Մեր ձևով շարժման պատկերացումները խաղաղության մասին․ Լուսանկար, Տեսանյութ
Ում կընտեին առաջիկա կիրակի, ովքեր են քաղբանտարկյալ․ Սանդղակներ
Նախկին դատավորը միացել է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմին, ինչ է ասել քննիչը