Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի քաղաքապետարանի դիմաց փորձում է ինքնահրկիզվել:
ՀՀ ոստիկաններն ու պարեկները կարողացել են կանխել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 66-ամյա բնակիչ Շ. Շ.-ի ինքնահրկիզման փորձը:
Նրա մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարայով բենզին, որը վերջինս լցրել է իր վրա և փորձել կրակայրիչը վառել:
Ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել այն, ինչից հետո բացատրական աշխատանքների արդյունքում նրան տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին:
Ըստ աղբյուրի՝ տղամարդը այդ քայլին փորձել է դիմել, քանի որ, ըստ նրա, ինքը անարդարության զոհ է. բողոքում է դատական համակարգից և անձնական խնդիրներից:






Բաց մի թողեք
Մաhացու վրաերթ՝ Արարատում, «MAN» բեռնատարը ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնի
Նույնականացման քարտ ստանալը փորձություն է դարձել ՀՀ քաղաքացիների համար
Բանակը բարդ համակարգ է, ծառայությունը դժվար է, սթրեսային. ինքնասպանությունների աճող թիվը