Բեյրութի հարավում տեղակայված բունկերում իսրայելական գործողությամբ սպանվել են Հասսան Նասրալլահը,«Հըզբոլլահի» այլ առանցայիքն գործիչներ, դա ստացվել է առաջնորդների հանդիպման վերաբերյալ հետախուզության շնորհիվ:
«The Wall Street Journal»-ը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել գետնի տակ 20 մետր խորությամբ տեղակայված բունկերի վրա։
Իսրայելի հարձակումն իրականացվել է հետախուզական տվյալների հիման վրա, որոնք մատնանշել էին առաջնորդների՝ ուրբաթ օրը տեղի ունեցած հանդիպման մասին: Ռմբակոծության հետևանքով զոհվել են բազմաթիվ առաջնորդներ և ոչնչացվել «Հըզբոլլահի» էլեկտրոնիկայի և հրթիռային զինանոցի մի մասը: Խմբավորման ներկայացուցիչների միջև լարվածությունն աճել է Իրանի կողմից զսպող գործողությունների պատճառով, ինչը թույլ չի տվել Իսրայելի գործողություններին ավելի ագրեսիվ պատասխան տալ, նշել է WSJ-ն։
Հանդիպման որոշ մասնակիցներ ծրագրել էին քննարկել Իրանի կողմից սահմանափակումների վերաբերյալ դժգոհությունները, որոնք թույլ չեն տվել «Հըզբոլլահին» ուժեղացնել իր արձագանքը Իսրայելի հարձակումներին: Մի խումբ առաջնորդներ բունկերում են եղել՝ թաքնվելով իսրայելական հարձակումներից, ու քննարկում էին իրավիճակն ու հետագա հնարավոր գործողությունները։






Բաց մի թողեք
Վենսի միջազգային այցերի վիճակագրությունը
Լիտվայի «B պլանը»՝ ավելի քիչ ամերիկյան զորքերով Եվրոպայի համար
Սթարմերի գլխավոր օգնական Մորգան ՄաքՍվինին հրաժարական է տվել Պիտեր Մանդելսոնի սկանդալի պատճառով