Մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից չկարողացանք պահել մեր հաղթանակը:
Այս մասին Աջափնյակում մատուռի բացման արարողության ժամանակ ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ մեկնաբանելով, թե ինչու չի հաջողվել պահպանել հաղթանակը:
«Սպարապետի գլխավորությամբ կարողացանք համախմբվել և տանել հաղթանակ: Բայց էլի մեր խելքից, մեր նենգությունից, մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից չկարողացանք մենք այն պահել, պաշտպանել:
Հաղթողը միշտ ժպտում է: Ժողովուրդը հաղթանակի բերկրանքը չհասկացավ, չպատկերացրեց, չթողին հասկանա, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, և այսօր ունենք այն, ինչ ունենք:
Մեր հիմնական գերխնդիրը Սյունիքն է, 2020 թվականից հետո Երկրապահը պահում է Հանդ գյուղը:
Մեր փրկությունը մեր համախմբվածության մեջ է, ԵԿՄ անդամներն այսօր էլ սահմանին են, 6-7 ուղղությամբ մարտական ծառայություն են իրականացնում:
Մեծ դժվարին ժամանակներ ունենք ապրելու, եկեք դառնանք մի ընտանիք»,-ասել է Միքայելյանը:






Բաց մի թողեք
ՔՊ պատգամավորները պետք է օրը մի քանի անգամ ծափահարե՞ն․ Վարդանյան
Կճոյանի մասին ասել եք, նա դեմ էր քրիստոնեական արժեքներին, հիմա ինչ եք քննարկում
Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ քայլեր կձեռնարկեն Կաթողիկոսը, Հայաստանի կառավարությունը, հոգևորականները և աշխարհասփյուռ հայությունը