Ermenihaber. Աշխարհահռչակ հայ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագետ-պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական վիճակին:
«Թուրքիան այլևս թույլ չի տալու, որ տոկոսներն էլ ավելի շատ բարձրանան: Նորից իջեցնելու ենք: Կրկին տնտեսությունը կենսունակվելու է: Թուրքիայի առաջ ամենաշատը 20 տարվա պատուհան կան, գուցե և 15, եթե սրանից խուսափենք՝ շատ վատ է»,-ասել է նա, ապա նաև հավելել, որ Թուրքիայի հաջողության հարցում էական է երկրի ժողովրդավարացումը:
Նա նշել է, որ պետք է Թուրքիան ներդրումներ անի կառույցների ամրապնդման, խոսքի ազատության խթանման, կրթության և մարդկային կապիտալում: Աճեմօղլուն ընդգծել է, որ մեծ էրոզիա (քայքայում) կա հատկապես մեդիայում և ինստիտուցիոնալ հարցերում:
«Թուրք մարդը ևս սա նկատել է, սակայն չի գիտակցում, թե որքան դժվար է սրա վերականգնումը»,-հավելել է նա:






Բաց մի թողեք
Գործ ունենք բացահայտ ստի ու փաստերի կեղծման հետ
Ինչու ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Հայ գործարարների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․ Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերում ․․․