Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարականի դիմում է գրել։
Տեղեկությունը հաստատել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
«Նա հրաժարական է ներկայացրել սեփական դիմումի համաձայն, հետևաբար այլ մեկնաբանություն չունեմ»,- նշեց խոսնակը:
Հիշեցնենք՝ հրաժարական է ներկայացրել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, մինչ այդ էլ պաշտոնից ազատվման դիմում էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Բաց մի թողեք
Ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց կողմից նկարագրված լուծումները. Փաշինյան
Էջմիածինը միավորեց արվեստը, ճաշակը և ազգային հյուրասիրության գեղեցկությունը. Լուսանկարներ
ՊՆ-ն՝ ՃՏՊ-ից տուժած զինծառայողների մասին