ԱՄՆ նախագահի կլիմայի միջազգային քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Պոդեստան, որը COP-29 համաժողովին ընդառաջ Ադրբեջանում է, մեկնաբանել է պաշտոնական Բաքվի հայտարարությունները, թե հակաադրբեջանական պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին ամերիկացի 60 կոնգրեսականի նամակը պատրաստվել է Պետքարտուղարությունում:
Պոդեստան ընդգծել է՝ ամերիկյան ժողովրդավարության ուժը իշխանության բաժանումն է: «Նախագահը և գործադիր իշխանությունը չեն վերահսկում Կոնգրեսը: Բոլորն ասում են այն, ինչ մտածում են»,- շեշտել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:
Պոդեստայի խոսքով՝ կոնգրեսականների նամակն արտացոլում է նրանց մտահոգությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված։ Նա տեղեկացրել է, որ «Պետքարտուղար Բլինքենը պարբերաբար անդրադառնում է այդ թեմային Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ շփումներում»:
Պոդեստան հավելել է, որ ադրբեջանական կողմը խոստացել է կատարել «մարդու իրավունքների և մամուլի ազատության վերաբերյալ ԵԱՀԿ շրջանակում ստանձնած պարտավորությունները»։
Բաց մի թողեք
Թբիլիսիում ցուցարարները տոնական սեղաններ են տեղադրել քաղաքի կենտրոնում. Լուսանկարներ
Բաքվում սպասումներ կան, որ Իրանի շուրջ իրավիճակի սրացման դեպքում «հարավային Ադրբեջանը կապստամբի»
Ի՞նչ վիճակում է հայ-իրանական սահմանի ազատ տնտեսական գոտու ծրագիրը