Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ Եռակողմ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ հայտարարություններին:
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն կրկին իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ է արել՝ ՀՀ ղեկավարությանը մեղադրելով «ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի» մեջ:
Հիշեցնենք՝ Փաշինյանը խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող գործողությունների մասին, մեկ անգամ ևս հստակեցրել էր, թե ով պետք է ՀՀ տարածքում ապահովի կապուղիների անվտանգությունը: Մնրամասնելով այս թեման, վարչապետը ընդգծել էր, որ փորձ է արվում ներկայացնել և հղում անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ ասելու համար, թե հայտարարության 9-րդ կետով կապուղիների անվտանգությունը արտապատվիրակված է Ռուսաստանի Դաշնությանը:
«Ադրբեջանից շատ հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապի մասին է: Դա այդպես չէ: Այդ կապը 9-րդ կետի ենթավերնագիր է: Իսկ 9-րդ կետը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին է և մեկը մյուսից անջատ քննարկելն անտրամաբանական է և անհնար»,- շեշտել էր ՀՀ վարչապետը:

Բաց մի թողեք
Ներխուժել են Անի Սամսոնյանի աշխատասենյակ
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է, որտեղ նա կանցկացնի անազատության մեջ
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել