Այվազովսկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Ժոնգթոնգ» մակնիշի ավտոբուսը ինքնավթարի է ենթարկվել։
Այս մասին փոխանցեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Նշվում է, որ մեկ անձ դիմել է հիվանդանոց՝ բուժզննության։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից էլ հայտնեցին, որ ավտոբուսի ինքնավթարի պատճառը եղել է մեկ այլ մեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել, բախումից խուսափելու համար վարորդը մեքենան շրջել է ու հարվածել պատին։
Վարորդը աննշան վասվածք է ստացել և հրաժարվել բժշկական կենտրոն տեղափոխվել։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել