Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 14-ին Երևանում Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը:
Մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն է:
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպանության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ դեպի Երևան տանող հատվածում գործող գազաբենզալցակայանի հարևանությամբ եղած ավտոլվացման կետում, հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ սրբիչ:
Կան կասկածներ, որ նշված հատվածը նույնպես կապ ունի տեղի ունեցած սպանության հետ:
Կայքի տեղեկություններով՝ իրավապահներն ունեն տեղեկություններ ենթադրյալ կասկածյալի ինքնության մասին և թե ինչ մակնիշի մեքենայով է նա հեռացել դեպքի վայրից:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 14-ին Իսակովի պողոտայից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին պարեկները հայտնաբերել էին դանակահարված տղամարդու դի։







Բաց մի թողեք
2 մլն $-ով ճիշտ չէ՞ր կառուցել արտադրություն և լիովին լուծել գյուղում աշխատանքի հարցը
Անչափահասների նկատմամբ սեռական բռնության աճ Հայաստանում
Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան