Ժնեւում նախատեսված ՀՀ եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել:
«Հրապարակը» գրում է․ Շվեյցարիայում Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցող Ալեն Սիմոնյանը Միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ բողոքել է, որ չնայած ադրբեջանցի գործընկերոջ հետ 3 օր շարունակ շփումներ է ունեցել Ժնեւ այցի նախօրեին Դուշանբեում անցկացված վեհաժողովի ժամանակ, սակայն նա անգամ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին․ «հայկական կողմն այդ մասին իմացել է միայն Ժնեւ ժամանելուց հետո՝ կազմակերպության քարտուղարությունից»:
Չունգոնգը մխիթարել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված:
Բաց մի թողեք
Փաշինյանը կա՛մ չի ըմբռնել բանակցության գործընթացը, կա՛մ միտումնավոր խաբում է. Միրզոյան
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են