«Նոա» ՖԱ-ն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտե՝ «Փյունիկ» ՖԱ-ի մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկարներ փակցնելու և պատանի ֆուտբոլիստների մուտքն այդ տարածք արգելելու վերաբերյալ։
Դիմումի մեջ ներառվել է նաև «Փյունիկ» ՖԱ-ի սեփականատիրոջ կողմից անչափահաս երեխաներին հարցազրույցի ժամանակ հրապարակային «դավաճան» կոչելու հանգամանքը:
ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեն վարույթ է ընդունել ակումբի դիմումը։
««Նոա» ՖԱ-ն ևս մեկ անգամ հայտնում է իր դիրքորոշումը՝ անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը։ Ակումբը սպասում է կոշտ արձագանքի»:







Բաց մի թողեք
#Ուղիղ․ ՀԾԿՀ նիստ, որտեղ ցանկանում են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից․ Տեսանյութ
ԱԺ դահլիճում պատգամավորների դիմաց դրված շշերը հավաքել են, միայն Փաշինյանին բաժակով ջուր են մատակարարում
Եվրոպայի 46 երկրների փաստաբանական պալատները դիմել են Նիկոլ Փաշինյանին