Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովայի ժողովրդին և նախագահ Մայա Սանդուին՝ ԵՄ-ին երկրի անդամակցության հանրաքվեի քվեարկության արդյունքների կապակցությամբ։
Ըստ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեաթերթիկների 99,7%-ի հաշվարկի արդյունքների՝ հանրաքվեի մասնակիցների 50,46%-ը կողմ է արտահայտվել Քիշնևի եվրոպական կուրսին։
«Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ անկախ է, ուժեղ և ցանկանում է եվրոպական ապագա»,- X-ի իր միկրոբլոկում գրել է նա:
Հիշեցնենք՝ Մոլդովայում հոկտեմբերի 20-ին միաժամանակ կայացել են նախագահական ընտրություններ և Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե:
Երկրորդ ժամկետով առաջադրված Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջատարն է:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրատեղամասերի արձանագրությունների 100 %-ի մշակումից հետո:
Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 20-ին:
ԿԸՀ-ն մշակել է ընտրատեղամասերից ստացված արձանագրությունների 100 %-ը։ Ըստ այդմ, արդյունքները հետևյալն են. Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 42,45 %-ը, Սոցիալիստների կուսակցությունից թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել է քվեների 25,98 %-ը:
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Դոնալդ Թրամփի վարչակազմը «թշնամական քայլ է արել» Թուրքիայի հանդեպ
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար