Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Միակ առաջարկը եղել է 3+3-ը, որը կքննարկենք և մեր արձագանքը կասենք։
Իմ տպավորությամբ՝ իրենք նույնպես սպասում են Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագրին ու փորձում են իրենց գործընկերոջը՝ Ադրբեջանին ամեն կերպ սատարել։ Բայց իմ տպավորությամբ՝ իրենց մոտ էլ է հարց առաջանում , թե ինչո՞ւ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը չի կնքվում»,-ասաց նա։
Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով. «Մենք մեր օրակարգը պետք է բերենք, մենք որոշել ենք, ու ժողովուրդը մեզ սատարում է, որ խաղաղություն հաստատենք։ Ճիշտ է, այդ ընթացքում տարբեր խնդիրների ենք բախվելու, և դրանք լուծելը մեր աշխատանքն է։ Եթե այդ խնդիրները չլինեին, խաղաղության պայմանագրի գործընթացը ավարտված կլիներ։ Հիմա իմ ասածն այն է՝ մի մտեք այլ տրամաբանության մեջ։ Այն փաստաթուղթը, որը հիմա քննարկվում է, մենք միակողմանի չենք գրել, քննարկել ենք իրենց հետ ու եկել համաձայնության, դա միակողմանի չէ։ Պետք է ասեմ, որ վերջին ժամանակահատվածում որևիցե քննարկում, որտեղ Ադրբեջանից ունեցել ենք վստահեցում, որ դա իրենց համար ընդունելի է, մենք խոչընդոտների չենք հանդիպել»,- վստահեցրեց նա։
Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե Կանոնակարգը շտապողականությամբ ՀՀ Ազգային ժողովում քննարկելը իմաստ չունի՝ Սիմոնյանը նշեց․ «Արմեն Ռուստամյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր) և նրա կուսակցությունը ուզում են տապալել այս գործընթացը և շրջաբերական են պտտեցնում դրա վերաբերյալ։ Ես իմ կողմից ամեն ինչ պետք է անեմ իմ օրակարգը առաջ տանելու և միջազգային սկզբունքներ ֆիքսելու համար։ Ես չեմ կարող տեղավորվել ադրբեջանական, ռուսական, թուրքական կամ որևէ այլ երկրի տրամաբանության մեջ։ Հայաստանը իր տրամաբանությունն ունի, սովորե՛ք, որ ՀՀ-ն դա ունի»։
Բաց մի թողեք
Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել․ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին
Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն․ Ավինյանը՝ վերջերս իր՝ ԱՄՆ կատարած այցի մասին
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը. Լուսանկարներ