Արմավիրի մարզի բնակիչներից բողոք ենք ստացել, որ նրանք այս տարի չեն ստացել պետության կողմից ամեն տարի տրամադրվող մկնդեղը։
Նրանք նշում են, որ ստիպված գնել են թույնը, որի գինը մատչելի չէ, մեկ լիտրը 10 հազար դրամ է, դրան զուգահեռ գնում են նաեւ ցորեն, որի միջոցով էլ թունանյութը դնում են դաշտերում։
Այս տարի կրծողները բավականին շատ են, գյուղացիները պատմում են, որ տասնյակ ծառեր են չորացրել` կրծելու հետեւանքով։
Էկոնոմիկայի նախարարությունից մեզ պատասխանեցին, որ թունանյութը տրամադրվել է մարզերին. «Բոլոր մարզերին տրամադրվել է թունանյութը, այն անվճար է մարզի բնակիչների համար։
Աշնան համար տրամադրվել է 5000 լիտր թունանյութ»։
Ըստ տեղեկությունների` մարզպետարանները թունանյութը չեն տվել վարչական միավորներին, որտեղից էլ բաժանում են բնակիչներին։

Բաց մի թողեք
Կա 1 զոհ, 4 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Լուսանկար
Արցախցի այս կինն ապրում է անմարդկային պայմաններում` օգնության կարիք ունի. Լուսանկար
Քաղաքն անպատրաստ է դիմավորում տարվա բոլոր եղանակները՝ ձյունն ու սառնամանիքները, հորդառատ անձրեւները