26/12/2024

Մոլդովայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. Լուսանկար

Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Երկրի քաղաքացիները պետության ղեկավարին կընտրեն առաջիկա չորս տարվ համար:

Գործող նախագահ Մայա Սանդուն, որը հանդես է գալիս «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությունից, երկրորդ փուլում կմրցի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդրու Ստոյանոգլոյի հետ, ում թեկնածությունն առաջադրել էր Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը։ Այս թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում չէր կարողացել հավաքել ձայների 50 տոկոսից ավելին։

Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7:00-ին և բաց կլինեն մինչև 21:00-ն:

Հանրապետության ողջ տարածքում քվեարկության համար պատրաստվել է 2 մլն 819 հազար 996 քվեաթերթիկ, ևս 839,2 հազարը նախատեսված է արտերկրի ընտրատեղամասերի համար։

Ընդհանուր առմամբ, ձևավորվել է ավելի քան 2200 ընտրատեղամաս, այդ թվում՝ 30-ը՝ Մերձդնեստրյան շրջանի բնակիչների համար, ավելի քան 300-ը՝ Քիշնևում և նրա արվարձաններում, 234-ը՝ արտերկրում։

Նորընտիր նախագահը երդում կտա ընտրություններից հետո 45 օրվա ընթացքում։

Հոկտեմբերի 20-ին Մոլդովայում անցկացվել է ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն և նախագահական ընտրությունների առաջին փուլը միաժամանակ:

Ընտրողների 50,35%-ը կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխություններին՝ հանուն հանրապետության ԵՄ-ին հետագա անդամակցության, իսկ 49,65%-ը՝ «դեմ»։