Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված Ուկրաինական կարգավորման նոր պլանը թեեւ լավն է, սակայն պետք է փոփոխել։
Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Դա լավն է նրանով, որ առաջարկում է խաղաղություն եւ ճանաչում է կարեւոր բաղադրիչներ՝ կապված ինքնիշխանության ու անվտանգության հարցերի հետ։ Սակայն այն հիմքն է հանդիսանում այն աշխատանքի, որը պետք է փոփոխվի, ինչպես որ արեցինք անցյալ ամառ, քանի որ այդ պլանը նախ եւ առաջ՝ համաձայնեցված չէ եվրոպացիների կողմից»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ շատ բաներ, որոնք կապված են Թրամփի պլանի հետ, վերաբերվում են նախ եւ առաջ՝ եվրոպացիներին։ Խոսքը վերաբերվում է Ռուսաստանի սառեցված ակտիվներին ու Ուկրաինայի եվրաինտեգրմանը։
Մակրոնը նաեւ ընդգծել է, որ որոշ բաներ չեն կարող պարզապես լինել միայն ամերիկյան առաջարկներ եւ պետք է դրանց առնչությամբ լայն քննարկումներ անցկացնել։

Բաց մի թողեք
Ֆրանսիան դառնում է Եվրոպայում առաջին երկիրը, որը պաշտոնապես արգելում է սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքրերի համար
Ալիևը պնդում է, որ Ռուսաստանի և Գերմանիայի նախկին պաշտոնյաները Բաքվում են Ուկրաինայի հարցով հնարավոր հանդիպման համար
Ուկրաինայի «Fire Point» ընկերության գործադիր տնօրեն. Գերմանիան կարող է հույս դնել մեզ վրա խորը հարվածի զսպման համար