Հայաստանի Հանրապետությունը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը, իսկ վերջին թերության վերացումը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա դեկտեմբերին։
Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ վերջին թերությունը վերաբերում է տեսուչների և մասնագետների պակասին։
«Պակասի մի մասը լրացվել է, իսկ ևս մի քանի մասնագետ այժմ վերապատրաստման փուլում են, որը կավարտվի դեկտեմբերի կեսերին»,- ասաց նա։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը հոկտեմբեր ամսին արդեն դիմել է Եվրամիության ավիացիոն գործընկերներին՝ սկսելու այն աշխատանքային պլանը, որով Հայաստանի ավիացիան դուրս կգա «սև ցուցակից»,- ասաց նախարարը:
Նոյեմբերի 13-ին նախատեսված է տեսակապով խորհրդակցություն եվրոպական գործընկերների հետ, որի ընթացքում կձևավորվի ճանապարհային քարտեզը, որպեսզի Հայաստանի՝ «սև ցուցակից» դուրս գալու գործընթացն ավարտին հասցվի։
«Շատ հույս ունեմ, որ մենք խնդիրները վերացրել ենք՝ հաշվի առնելով նաև այն, որ այս տարի Հայաստանում անց է կացվել ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) աուդիտը, որը բարձր վարկանիշ ունեցող միջազգային մարմին է։ Աուդիտի արդյունքները ցույց տվեցին, որ մենք բազմաթիվ թերություններ վերացրել ենք»,- ասաց նախարարը:
Բաց մի թողեք
Բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին
Նոյեմբերի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Որքան գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար. Գրիգորյան