ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հավաքել է իր թիմին, մասնավորապես «Հայաստան» դաշինքի խորհրդարանական ֆրակցիային: Մի քանի ժամ տևած հանդիպումը տեղի է ունեցել դաշինքի կենտրոնական գրասենյակում եւ ձգվել է մինչեւ ուշ երեկո:
«Հրապարակը» գրում է․ «Այո, հաստատում եմ, որ ֆրակցիայի նիստ է տեղի ունեցել դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Քննարկել ենք ինչպես ներքաղաքական հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի եւ Հայաստանի վրա։ Նախագահի մասնակցությամբ ֆրակցիայի նման նիստերը պարբերական բնույթ են կրում», մեզ փոխանցեց պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան