Բիշքեկում տեղի ունեցող Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակ ունեցող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին շնորհվել է Թյուրքական աշխարհի Բարձրագույն պարգև:
Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամներն այդպիսով փորձել են «թարմ հետքով» դո՞ւր գալ Տրամպին, որի պրոտեժեի կարգավիճակում է դիրքավորվել Վիկտոր Օրբանն արդեն ամիսներ շարունակ:
Մյուս կողմից, այդօրինակ պարգևների հանձնումը, իհարկե, չի լինում մի քանի ժամում, այլ ծրագրվում է վաղուց: Գիտեի՞ն ինչ-որ բան: Դժվար է ասել: Բոլոր դեպքերում, Օրբանին շնորհված պարգևը վկայում է նրա առանձնահատուկ դերի մասին, որ ստացել է ԹՊԿ-ում: Փաստորեն, Թյուրքական աշխարհի Բարձրագույն պարգևին է արժանանում Եվրամիության անդամ երկրի ղեկավարը, որը ներկայումս նաև նախագահում է Եվրամիությունում: Որտե՞ղ է Օրբանը յուրային՝ Եվրամիությունո՞ւմ, թե՞ Թյուրքական աշխարհում:
Եվ որտեղ է օտար: Այս հարցը ամենևին պատկերավորության դաշտում չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է էապես տարբեր աշխարհաքաղաքական ռազմավարությունների մասին: Վիկտոր Օրբանը Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում «պարտիզանություն» կանի Եվրոպայի՞ համար, թե՞ հակառակը՝ Եվրամիությունում կլինի ԹՊԿ «ազդեցության գործակալ»:
Իսկ հնարավո՞ր է, որ դրվի այդ երկու ռազմավարությունների «մերձեցման» խնդիր՝ Օրբանի դերի միջոցով: Սա ամենից էականն է, որ հատկապես կարող է նշանակալից լինել նաև Հայաստանի համար: Կա՞ արդյոք պատկերացում կամ նախագիծ, որը ենթադրում է այդպիսի դեր՝ Եվրոպական միության և Թյուրքալեզու պետությունների կազմակերպության աշխարհաքաղաքական այնպիսի կոոպերացիա, որը խոշոր հաշվով կարող է փռվել փաստորեն Ատլանտյան օվկիանոսից մինչև Կենտրոնական Ասիա: Դա թույլ չտալու առաքելությունը, թերևս, պատկանում է Ֆրանսիային:
Բաց մի թողեք
Հանրությունը էդպես էլ չիմացավ՝ Փաշինյանն էր ճի՞շտ՝ նախկինները պատերազմը նրա «ջեբը քցեցին», թե՞ …
Բոլորը սպասում են «մոլլապետության ինքնափլուզմանը»
Փաշինյան – Պուտին հանդիպում նախատեսվում է Սանկտ Պետերբուրգում