«Երեկ տեղեկացանք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ու հրաժեշտ տվել աշխատակազմին։
«Հրապարակ» թերթը գրել է․ Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբինյանի փոխարեն վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է զոհվածների ծնողների հետ ունեցած աղմկահարույց միջադեպից, երբ 2022-ին երթ անող ծնողներին «փնթիներ» էր անվանել։ 2022-ին նա Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն էր։
Որպեսզի ապացուցի, որ ինքը ծնողներին փնթի չի ասել, դիմեց դատարան` ընդդեմ հրապարակումն արած լրագրող Լիա Սարգսյանի, սակայն դատարան եկած ծնողները ցուցմունք տվեցին, որ նման բան ասել է, եւ դատարանը մերժեց նրա հայցը:
Նոր թաղապետի մի քանի թեկնածուներ են քննարկվել, սակայն ՔՊ-ական աղբյուրն ասում է, որ կանգ են առել Սերոբ Սարգսյանի վրա՝ որպես ՔՊ-ի հավատարիմ կամակատարի։ Կամսար Բաբինյանը թաղապետ նշանակվելուց անմիջապես հետո Սերոբ Սարգսյանին հեռացրել էր պաշտոնից, հիմա նա, փաստորեն, փորձում է վերադառնալ»։
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան