21/11/2024

Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Գրետա Թունբերգի մասնակցությամբ COP29-ի դեմ անցկացված ակցիային

«Անընդունելի է ադրբեջանա-հայկական անցյած հակամարտության վերաբերյալ որևէ պնդում անել՝ առանց այդ հարցերի մասին տեղյակ լինելու»:

Այս մասին BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասելէ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի մասնակցությամբ Վրաստանում կազմակերպված բողոքի ցույցը:

Նոյեմբերի 11-ին Թունբերգը բողոքի ակցիա էր կազմակերպել Թբիլիսիում, ցուցարարները քննադատել էին COP29-ը հյուրընկալող Ադրբեջանին՝ նշելով, որ այն ավտորիտար երկիր է, արդյունահանում է նավթ ու գազ և չի կարող ընդունել կլիմային առնչվող գագաթնաժողով:

Հաջիզադեի խոսքով՝ Թունբերգի գործողություններն «անընդունելի են»: