ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, Առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն այսօր մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Մենք կապվեցինք Զեյնալյանի հետ եւ նա պատասխանեց մեր մի քանի հարցին:
-Պարոն Զեյնալյան, լուրեր են շրջանառվում, որ առողջապահության նախարար դառնալու պատճառով եք նաեւ համաձայնել մանդատը վայր դնելու «խնդրանքին», նման առաջարկ չե՞ք ստացել։
-Ոչ, չեմ ստացել, դրանք կեղծ լուրեր են։
– Ինչու՞ Ձեզ ստիպեցին մանդատը վայր դնել: Արգիշտի Քյարամյանի մասին խորհրդարանում ունեցած բավականին ծանր ելույթի համա՞ր են Ձեզ պատժում, ինչո՞ւ եք հեռանում խորհրդարանից։
-Նման ելույթներ շատ են եղել, պատգամավորական գործունեությունը ենթադրում է նաեւ ծանր ելույթներ, քննադատող ելույթներ, դա կապ չունի։
-Բայց Ձեզ ստիպե՞լ են՝ վայր դնել մանդատը։
-Ինձ ոչ ոք չի ստիպել, որ մանդատս վայր դնեմ։ Ես իմ նախաձեռնությամբ եմ դադարեցրել պատգամավորական գործունեությունը։
-Ինչո՞ւ հիմա որոշեցիք դադարեցնել պատգամավորական գործունեությունը, եթե Ձեր անձի շուրջ պրոցես չկար եւ «արշալույսները խաղաղ» էին։
-«Արշալույսների» խաղաղ լինել- չլինելը կապ չունի, ես եկել եմ այդ որոշմանը եւ գնացել եմ այդ քայլին։ Իմաստը ո՞րն է դավադրություն փնտրել։
-Շարունակելո՞ւ եք ՔՊ-ական լինել, մասնակցո՞ւմ եք կուսակցական նիստերին։
-Ես կուսակցության անդամ եմ, եւ շարունակում եմ մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Ֆորմատից կախված մասնակցում եմ կուսակցության նիստերին։
-Իսկ ինչո՞վ եք զբաղվելու` որոշե՞լ եք։
-Կորոշեմ առաջիկայում։
-Առողջապահության ոլորտո՞ւմ։
-Դեռ չեմ որոշել։
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան