27/12/2024

Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը համացանցի իր էջերում անդրադարձել է նոյեմբերի 24-ին արած գրառմանը այն մասին, որ իր 3 էջով 1 ամսում հաջողվել է 17-18 միլիոն դիտում ունենալ և առաջարկում էր 2025 թվականը հայտարարել կրթվելու տարի:

Հակոբյանը նոր գրառմամբ նշել է, որ նախորդ գրառումից հետո 22 ժամվա ընթացքում ֆեյսբուքյան 2 էջերի դիտումներն ավելացել են 1 միլիոն 100-200 հազարով։

«2025 թվականը Կրթվելու տարի հայտարարելու առաջարկով նախորդ գրառումից հետո 22 ժամվա ընթացքում ֆեյսբուքյան 2 էջերիս դիտումներն ավելացել են 1 միլիոն 100-200 հազարով։

Սա մի կողմից շատ ոգեւորիչ է, մյուս կողմից հիասթափեցնող։

Ոգեւորիչ, որովհետեւ ապացում է, որ ԿՐԹՎԵԼԸ օրակարգային է։

Հիասթափեցնող, որովհետեւ մեկ միլիոն մոտ 190 հազար մարդ պասիվ հետեւող էր, եւ միայն 30-50 հոգի գաղափարը ակտիվորեն աջակցելու, գաղափարը սեփական անձի վրա կրելու քայլ արեց։ Համենայն դեպս՝ այս 22 ժամվա ընթացքում։

Այնինչ, Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ։ Եթե դանդաղենք ու ծուլանանք անպայման կրկին կպարտվենք։

Ուստի եկեք՝

2025 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ

ՁԵՌՆՈՑ ՆԵՏԵՆՔ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ

ԳԻՏԵԼԻՔԸ Եւ ԿՐԹՎԵԼԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՆՈՐԱՁԵւ

ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՅՈՒՐԱՑՆԵՆՔ

ՉԿՐԹԵՆՔ

ՄԻԱՅՆ՝ ԿՐԹՎԵՆՔ

ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ Եւ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐՍՏԱՆԱԼ Եւ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ԵՐՋԱՆԿԱՆԱԼ Եւ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ՈւԺԵՂԱՆԱԼ Եւ ՈւԺԵՂԱՑՆԵԼ

ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵւ Է»,- գրել է նա ու հրապարակել էջերի դիտումները հավաստող տեսապատճեները:955.jpg (115 KB)956.jpg (128 KB)