Իշխանական civic.am-ը նախօրեին հոդված է հրապարակել՝ «Ինչպես էր ՀՅԴ-ն իր մեկ այլ՝ N 55 գաղտնի շրջաբերականում առաջարկում առճակատման չգնալ Ռոբերտ Քոչարյանի հետ. հալածանքն անխուսափելի էր լինելու» վերտառությամբ, որի հիմքում Դաշնակցության N 55 գաղտնի շրջաբերականն է ու դրանում տեղ գտած մի շարք մանրամասներ ղարաբաղյան հարցի կարգավորումների, իշխանությունների հետ առճակատման գնալ-չգնալու եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ, որոնք կայքը հատվածաբար մեջբերել է` հակադարձելով դաշնակցական մի շարք պատգամավորների, այդ թվում՝ Լիլիթ Գալստյանին, որն ԱԺ-ում ունեցած ելույթում ասել էր` լավ գիտենք, թե ինչպես են civic-ի պադվալներում գրվում այդ հոդվածները։
Հրապարակ թերթը գրել է․ Մեզ հետ զրույցում Լիլիթ Գալստյանն ասաց, որ չի ուզում մեկնաբանել ո՛չ civic.am-ին, ո՛չ Դաշնակցության շրջաբերականները․ «Մոտեցումս չի փոխվել․ Civic.am-ի կամ որեւէ կառույցի պադվալներում հղացված հորինվածքները, ավելի ճիշտ՝ զառանցանքները, չեմ մեկնաբանում։ Մանավանդ որ այնքան ակնհայտ է, որ դրանք քարոզչական խայծեր են եւ հրապարակ են նետված երկրի իրական օրակարգերից՝ քաղաքական մեծամասնության ձախողումներից, կառավարչական սնանկությունից ու երկրի մարտահրավերները դիմագրավելու անկարողությունից հանրության տագնապները շեղելու նպատակադրումով»։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ