Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ քաղաքացի` ձեռքերի և դեմքի շրջանում առկա այրվածքներով:
Այդ մասին հայտնում են Վանաձորի ԲԿ-ից։
Տուժածն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր: Ցուցաբերվում է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն:
Կադրեր են տարածվել Վանաձորում գազալցակայանի պայթյունից։
Նախնական տեղեկություններով կա մեկ տուժած, որը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:
Հիշեցնենք, նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Բաց մի թողեք
Հրդեհ՝ Հրազդան քաղաքի մթերային խանութում․ կան հոսպիտալացվածներ
Նաիրիտ ենթակայանում մահացած երիտասարդն արցախցի է. Լուսանկար
Վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացիներին, նրանք հոսպիտալացվել են. Լուսանկար