Նոյեմբերի 30-ին՝ ժամը 18։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները Մալաթիայի փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։






Բաց մի թողեք
Մաhացու վրաերթ՝ Արարատում, «MAN» բեռնատարը ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնի
Նույնականացման քարտ ստանալը փորձություն է դարձել ՀՀ քաղաքացիների համար
Բանակը բարդ համակարգ է, ծառայությունը դժվար է, սթրեսային. ինքնասպանությունների աճող թիվը