Փրայմերիզը Գյումրիում հատում է վերջնագիծը: Դեկտեմբերի 10-ը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության վերջին օրն է:
ՔՊ երիտթևի ոչ գյումրեցի անդամներից կազմված խմբերը նախորդ երկու օրերի նման կրկին տնետուն կշրջեն մինչև ժամը 21:00-ն: Նշենք, որ քաղաքը պայմանական 5 մասի է բաժանված, ձևավորված 5 խումբը քվեատուփով և քվեաթերթիկներով շրջում է Գյումրու փողոցներում և պատահականության սկզբունքով քաղաքացիներին առաջարկում մասնակցել ընտրությանը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է՝ գործընթացը սահուն է առաջ գնում, մի քանի մանր-մունր խնդիրներից զատ այլ հարցեր չկան:
Դեկտեմբերի 8-ից մինչ այս պահը 750 գյումրեցի է մասնակցել քվեարկությանը: Հովհաննիսյանը հույս ունի, որ գործընթացի ավարտին 1000-ից ավել քվեարկություն կլինի:
«Գյումրու փողոցների 60 տոկոսում խմբերն արդեն եղել են, մինչ օրվա ավարտը հույս ունենք մեծ մասում մեր շրջիկ խմբերը կկարողանան լինել և կունենանք ներկայացուցչական պատկեր ամենավերջում»,- ասաց խմբակցության քարտուղարը:
Ինչպես է տեղի ունենալու քվեաթերթիկների հաշվարկը:
Ժամը 11:00-ից աշխատանքը սկսած խմբերը 21:00-ին կավարտեն այն ու երբ վերադառնան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային գրասենյակ, արդեն կսկսվի հաշվարկը:
«Սովորական ընթացակարգով ուղիղ եթերում հաշվարկը տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում: Հաշվարկը կլինի Գյումրու շտաբում, որը կարող ենք ասել վերածվել է պայմանական ԿԸՀ-ի, որտեղից համակարգվում են բոլոր աշխատանքները: Հաղթող թեկնածուն կնշանակվի Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց Հովհաննիսյանը:
Ովքեր կարող են ներկա լինել քվերաթերթիկների հաշվարկին
Ընթացող գործընթացը դիտարկում է «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպությունը, որը շրջում է խմբերի հետ, նաև հաշվարկին է ներկա լինելու: Հովհաննիսյանն ասաց, քվեաթերթիկների հաշվարկին ներկա են լինելու նաև թեկնածուները և կուսակցության վերահսկող հանձնաժողովը, որն իրականացնելու է հաշվարկը:
Ուղիղ եթերի հեռարձակումը բաց է լինելու, լրատվամիջոցները կարող են օգտվել դրանից:
Գյումրիում փրայմերիզի փորձարկումն, ըստ պատասխանատուի, հաջող էր:
«Որպես առաջին փորձառություն հայկական քաղաքականության մեջ Հայաստանի 2-րդ քաղաքում մենք հաջողված փորձ ունեցանք: Վստահ եմ, որ սա կառողջացնի քաղաքական մթնոլորտը ոչ միայն Գյումրիում, այլն նաև այլ համայքններում ևս կփորձենք քաղաքական մթնոլորտ ստեղծել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել և պայքարում է 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:
Բաց մի թողեք
Ով կղեկավարի Հարկադիր կատարման ծառայությունը. Լուսանկար
Ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնությանը սկանդալ է եղել, որը փորձում են կոծկել
Բազմադրվագ կեղծիք, այս անգամ՝ արտագաղթի հետ կապված